Արաս Օզբիլիս. Հիմա ոչ մի թիմ էլ թույլ չէ (Տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացրած փակ մարզումից հետո պատասխանում են լրագրողների հարցերին:
Հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» նորեկ, կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի առաջին խաղում հեշտ պայքար չի ակնկալում, սակայն սպասում է ազգային թիմից լավ խաղ:
«Երեք խաղ արդեն ունեցել եմ Հոլանդիայում, լավ եմ զգում, լավ մարզավիճակում եմ: Կարեւոր խաղ է, պետք է պատրաստ լինենք: Լավ շանս ունենք: Լիխտենշտեյնի հավաքականի մասին կասեմ, որ հիմա ոչ մի թիմ էլ թույլ չէ: Առաջվա նման մեծ տարբերությամբ հաշիվներ չեն լինում:
Հարմարվել եմ նոր ակումբին, քանի որ Հոլանդիայում է, իմ նախկին մարզիչի հետ եմ աշխատում: Վարդան Մինասյանի հետ դեռ չենք խոսել»,- ասել է Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Սկոպյեում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Մակեդոնիային:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը