Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Մերկելի հայտարարությունն Արցախյան հակամարտության մասին
Պաշտոնական Բաքուն ողջունում ու դրական է գնահատում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է առավել գործնական աջակցություն ցուցաբերել արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, գրում է Trend գործակալությունը։
Նա նշել է, որ Եվրամիության ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ, իսկ Մերկելի՝ վերջերս կատարած այցը Բաքու իր կարևոր ներդրումը կունենա թե՛ Ադրբեջան-Գերմանիա, թե՛ Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նույնպես մեկնաբանել է Մերկելի հայտարարությունը։
«Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը։ Ամեն բան պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետությունը հասկանալով։ Այս գործոնների ամբողջության մեջ է պետք դիտարկել նման հայտարարությունները», - ասել էր Զախարովան։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը