Ռոնալդոն 30 միլիոն եվրոյով կգնի «Վալյադոլիդը»
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն առաջիկայում կդառնա իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերը։
Cadena Ser-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը մոտ է իսպանական ակումբը ձեռք բերելուն: Գործարքի արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, ինչն ավտոմատ կերպով կմարի «Վալյադոլիդի» պարտքը, որը կազմում է 25 միլիոն եվրո:
Նշվում է նաեւ, որ «Վալյադոլիդի» նախագահ Կարլոս Սուարեսը կմնա ակումբում եւ կզբաղեցնի գլխավոր տնօրենի պաշտոնը: Իսպանական ակումբը ձեռք բերելուն հավակնում էին նաեւ Քաթարից ու Հարավային Ամերիկայից, սակայն Կարլոս Սուարեսը նախապատվությունը տվել է Ռոնալդոյին:
Հիշեցնենք, որ «Վալյադոլիդն» այս մրցաշրջանում է վերադարձել Իսպանիայի ուժեղագույնների լիգա, որից դուրս էր մնացել 2013/14 մրցաշրջանում։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը