Մխիթարյան. Այլեւս չենք ցանկանում խաղալ այն ֆուտբոլը, որը պահանջում էր Վենգերը
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դավանած խաղից տարբերվող ֆուտբոլ: Այդ մասին ասել է անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մենք ունենք նոր մարզիչ եւ նոր փիլիսոփայություն: Մենք այլեւս չենք ցանկանում խաղալ այն ֆուտբոլը, որը պահանջում էր Վենգերը: Էմերին խնդրում է մեզ գերիշխել խաղադաշտում: Մենք ձգտում ենք կատարել դա եւ միայն գնդակը առաջ չուղարկել:
Մենք գոհ չենք թիմի ընթացիկ արդյունքներից, բայց մնում ենք լավատես եւ հավատում մեր ուժերին: Արդյունք կլինի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում «Արսենալը» պարտվել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ «Չելսիին»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը