Լարսի անցակետում գերծանր վիճակը շարունակվում է
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցին, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերին, ասել է, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ եւ քայլեր է ձեռնարկում առաջացող խնդիրներն արագ լուծելու համար: «Վրացական կողմից այս պահի դրությամբ գրանցված է 2 հարյուր մեքենա, սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է երեք ու կես կմ»,- ասել է նա:
Իհարկե, եթե 15 կմ-անոց հերթը համեմատենք 3-4 կիլոմետրանոցի հետ, ապա հրաշալի պատկեր է ստացվում, բայց եթե ցանկանում եք պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում երեք կամ չորս կիլոմետրոնոց ավտոմեքենաների հերթը, ապա հարցրեք Լարսով անցնող մեքենաների վարորդներին եւ ուղեւորներին:
Վրացական մաքսակետից ռուսականին հասնելու համար այսօր պահանջվում է առնվազնի 12-14 ժամ: Նույն արագությամբ էլ ռուսական մաքսակետից հայաստանյան ավտոմեքենաները հասնում են վրացական սահման: Խայտառակ եւ ծանր վիճակ:
Իսկ ամբողջ պատկերը պարզորոշ դարձնելու համար ասենք, որ մթերքներ կան, որոնք մի քանի ժամ ավելորդ սպասելու պատճառով անպիտան են դառնում:
Մի կարեւոր դիտարկում: Լարսում ոչ ձյուն է տեղացել, ոչ էլ քարաթափում է եղել: Հիմա հարց գիտակների համար՝ ինչո՞ւ եւ ում պատճառով է Լարսում նման իրավիճակ ստեղծվել եւ ինչ պետք է անել նման խայտառակ վիճակից հետագայում խուսափելու համար:
Ունենալով այս կարեւոր խնդիրը, կառավարությունը այնպիսի կեղվածք է ընդունել, կարծես խոսքը վերաբերում է Ապարան-Սառնաղբյուր ճանապարհում հայտնված փոսերի մասին:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ