Հայ ըմբիշներից ամենաբարձր վարկանիշն ունի Արթուր Ալեքսանյանը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացված վարկանիշները:
Հայաստանի ըմբիշներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը 5-րդն է 97 կգ քաշային կարգում:
82 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հայտնվել է 7-րդ տեղում, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը 7-րդն է 67 կգ քաշայինների պայքարում:
Արմեն Մելիքյանը (60 կգ) 15-րդն է, Սլավիկ Գալստյանը (63 կգ)՝ 11-րդը, Կարապետ Չալյանը (77 կգ) ՝ 13-րդը, իսկ Արթուր Շահինյանը (87 կգ)՝ 12-րդը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից վարկանիշային ցուցակում տեղ են գտել 3 մարզիկներ: Միհրան Ջաբուրյանը (57 կգ) 19-րդն է, Վարուժան Խոջոյանը (79 կգ)՝ 14-րդը, իսկ Շամիր Աթյանը (92 կգ)՝ 15-րդը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը