Մի փոքր Ռեյգանի, Շվարցենեգերի եւ Թրամփի մասին
Այսօր, գուցե վաղը եւ մյուս օրը կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ հա ի"նչ անենք, Ռեյգանը, Շվարցնեգերը, Թրամփը եւս դերասան են եղել, Հայկոն ինչու չպետք է մայրաքաղաքը ղեկավարի: Հատուկ այս մարդկանց համար ասենք, թե ինչ ճանապարհ են անցել Ռոնալդ Ռեյգանը, Առնոլդ Շվարցենեգերը եւ Դոնալդ Թրամփը:
Մինչ նրանց անցնելն ասենք, որ Հայկոն այսօր դեռ 42 տարեկան էլ չկա եւ քաղաքական ճանապարհ, որպես այդպիսին չի անցել, չհաշված, որ ավտոմեքենայով մարդկանց տուն է տարել, մի անգամ փլավ բաժանել, իսկ մի քանի ամիս առաջ կադրերում անդադար Նիկոլ Փաշինյանի կողքին է հայտնվել:
Հիմա տեսնենք նրա եւ վերոհիշյալ գործիչների տարբերությունը:
Ռոնալդ Ռեյգանը նահանգապետ է դարձել 56 տարեկանում, իսկ նախագահ՝ 70: Նահանգապետ դառնալուց առաջ էլ սկսած 1950-ականներից ակտիվորեն մասնակցել է քաղաքական կյանքին, եղել դեմոկրատական կուսակցության անդամ, եղել շատ ակտիվ, իսկ հետո նրա եւ դեմոկրատների ճանապարհները բաժանվել են եւ դարձել է հանրապետական: Չերկարացնելու համար միայն ասենք, որ նահանգապետ դառնալուց առաջ Ռեյգանը անցել է 17 տարվա քաղաքական ակտիվ ճանապարհ:
Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայի նահանգապետ դարձել է 56 տարեկանում, իսկ մինչ այդ լուրջ հաջողությունների հասել շինարարական բիզնեսում, հիմնել եւ ղեկավարել խոշոր ընկերություն եւ երկար տարիներ ակտիվ եղել քաղաքականությունում: Նա Կալիֆորնիայի նահանգապետ չի դարձել դերասանի հագուստը մի կողմ նետելուց անմիջապես հետո կամ նախագահի հետ մի քանի անգամ լուսանկարվելուց հետո:
Դոնալդ Թրամփի մասին խոսելն էլ ավելորդ է: Նա Ռեյգանի նման նախագահ դարձավ 70 տարեկանում, բայց սկսած 1988 թվականից մխրճվել է քաղաքականություն եւ անգամ դիտարկվել նախագահի ամենալուրջ թեկնածուներից մեկը:
Եւ երբ այսուհետ կփորձեք Հայկոյին համեմատել Ռեյգանի, Շվարցենեգերի կամ Թրամփի հետ, դադար վերցրեք, հիշեք նրանց անցած ճանապարհը եւ գուցե ձեզ անհարմար վիճակի մեջ չդնեք:
Երեւանի քաղաքապետի պաշտոնը մետրոպոլիտենի կայարանում դրված անվճար թերթ չէ, որ ով ցանկանա վերցնի: Երեւանի քաղաքապետ պետք է լինի քաղաքական ճանապարհ անցած գործիչը, որին կընտրի երեւանցին: Երեւանը լաբորատորային գորտ չէ, որ վրան փորձարկումներ անենք:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ