ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է ՄԱԿ-ի աջակցությունը Մինսկի Խմբի ձեւաչափով ղարաբաղյան խաղաղ բանակցությունների շարունակմանը
Մենք ունեինք ծրագրված աշխատանքներ ՄԱԿ-ում, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացմանը, ՄԱԿ-ի զարգացման օրակարգի իրականացման առումով: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի արդյունքները:
«Արդեն ծրագրված է, որ մենք այս տարի պետք է ներկայացնենք այն: Շատ ոգեւորիչ է, որ նոր ոգով ու նոր շնչով այդ ծրագրերը ներկայացվեցին»,-ասել է նա:
Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
«Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի եւ ՄԱԿ-ի համատեղ օրակարգի բոլոր գերակայությունների շուրջ: Դուք շատ լավ գիտեք, որ այդ օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, այդ թվում բարեփոխումներին, արդարությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար պայմանների ստեղծմանը»,-ասաց Մնացականյանը:
Շոշափվող հարցերից է եղել նաեւ անվտանգությունը, ներառյալ Արցախի հակամարտությունը: Ըստ Մնացականյանի, ՄԱԿ-ը միշտ աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Նա կարեւորել է ՄԱԿ-ի եւ նրա գլխավոր քարտուղարի աջակցությունը այս ձեւաչափով բանակցությունների շարունակմանը:
Նշենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, ԵՄ-ի, այլ երկրների հետ: Սեպտեմբերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:
«Ամեն ինչ անելու ենք, որ լավագույնս կարողանանք ներգրավվել երկոխոսության մեջ մեր գործընկերների հետ կառավարություննների ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով: Մենք շատ ոգեւորված եւ ուրախ ենք, որ կկարողանանք այդ առիթից օգտվել եւ նաեւ մեր օրակարգն առաջ տանել բոլոր մակարդակներով»,-ընդգծեց է Հայաստանի ԱԳ նախարարը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը