Աշխարհի ամենաթանկ դարպասապահ. Ֆիրմինոն ինձ ասաց, որ երջանիկ կլինեմ Լիվերպուլում
Բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը պատմել է «Ռոմայից» «Լիվերպուլ» իր տեղափոխության որոշ հանգամանքներ:
«Այո, մենք զրուցել ենք Էդերսոնի հետո: Ես խոսել եմ Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող բոլոր բրազիլացիների հետ, հարցրել եմ լիգայի մասին,, թիմերի խաղաոճերի մասին: Ես ստացա դրական կարծիքներ: Անգլիականն աշխարհի առաջատար լիգան է:
Շատ լավ խոսքեր լսեցի «Լիվերպուլի» մասին Ռոբերտո Ֆիրմինոյից: Բանակցությունների սկսվելուց հետո ես նրա հետ քննարկեցի ակումբն ու քաղաքը: Ֆիրմինոն իրեն հրաշալի է զգում այս քաղաքում: Նա ասաց, որ կդառնամ երջանիկ մարդ, եթե տեղափոխվեմ Լիվերպուլ»,- Ալիսոնի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի համար «Լիվերպուլը» «Ռոմային» վճարելու է 67 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը Բրազիլիայի հավաքականի առաջին համարին դարձնում է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Էդերսոնին, որին անգլիական «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 34.7 միլիոն ֆունտ ստերլինգով: