Ազատ Արշակյան. «ՕՐՕ դաշինքը ունի սոցիալական ծրագիր, որի կենտրոնում է մարդը և նրա բարեկեցությունը» (Տեսանյութ)
Zham.am-ի «Ամբիոն» հաղորդաշարի հյուր «Միացյալ հայեր» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանն իր խոսքում նշեց, որ շուտով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կներկայացնի իր ծրագրային հիմնական 12 դրույթները, որոնցում անդրադարձ կլինի թե բանակի և անվտանգության խնդիրներին, թե դեմոգրաֆիկ իրավիճակին, թե բիզնեսի համար արտոնություններին և թե այլ հարցերին:
Ազատ Արշակյանն ընդգծեց, որ դաշինքն առաջարկելու է Հայաստանում կիրառել հարկային ամնիստիա խոշոր բիզնեսի նկատմամբ, մինչև 60 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար հարկային «արձակուրդ» սահմանել, ինչպես նաև ընդգծել է, որ դաշինքն առաջարկելու է Հայաստանում ներդնել, այսպես կոչված, «մայրական կապիտալի» գաղափարը:
ՕՐՕ դաշինքի անդամը խոսել է նաև մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե իբր Սեյրան Օհանյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, և ընդգծել է, որ դա պարզապես ինքնասպանություն կլինի իշխանության կողմից, իսկ նրանք ովքեր շրջանառության մեջ են դրել այդ լուրը՝ ծաղրածուներ են:
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա