Շվեյցարացի ֆուտբոլասերները ՌԴ մի քաղաքում հյուրանոց են պատվիրել, մեկ այլ քաղաք գնացել
Շվեյցարացի ֆուտբոլասերները շփոթել են Դոնի Ռոստով ու Ռոստով Վելիկի քաղաքները: Նրանք ժամանել են Դոնի Ռոստով՝ անցած կիրակի՝ հունիսի 17-ին, աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլի առաջին տուրի Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումը նայելու, բայց հյուրանոց են պատվիրել այլ քաղաքում: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին:
Նրանք զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ գտել են փողոցը, սակայն չեն կարողանում գտնել հյուրանոցը, որտեղ համարներ են պատվիրել: Ոստիկանները թարգմանիչների միջոցով նրանց բացատրել են, որ նույն անունով փողոց կա նաեւ Ռոստով Վելիկի քաղաքում, եւ նրանք հենց այնտեղ են համարներ ամրագրել:
Ինչ վերաբերում է ֆուտբոլային հանդիպմանը, ապա բրազիլացիները չկարողացան առավելության հասնել շվեյցարացիների նկատմամբ: Խաղն ավարտվեց 1:1:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը