Պատրիս Էվրա. Երբ Ռոնալդուն ձեզ հրավիրում է իր տուն, հրաժարվեք
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խորհուրդ է տվել հրաժարվել ընթրել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, երբ նա իր տուն է հրավիրում:
«Ցանկանում եմ բոլորին խորհուրդ տալ. երբ Կրիշտիանուն ձեզ հրավիրում է ընթրելու իր տուն, պարզապես հրաժարվեք: Նա ինձ ասաց. «Պատրիս, արի ինձ մոտ գնանք մարզումից հետո»:
Գնացի, շատ էի հոգնել: Սեղանին միայն աղցան էր և սովորական հավ: Բացի այդ ջուր, ոչ թե ինչ-որ հյութ: Սկսեցինք սնվել, և մտածում էի, որ դրանից հետո մեծ քանակությամբ միս է լինելու, սակայն դա ամբողջն էր: Նա ավարտեց, բարձրացավ և սկսեց գնդակով խաղալ, հետո ասաց. «Գնանք խաղանք»:
Խաղացինք, այնուհետև լողացինք: Դրան հետևեց ջակուզին, սաունան, և ես ասացի, որ վերջ: Դրա համար խորհուրդ եմ տալիս, երբ Կրիշտիանուն հրավիրում է իր տուն, պարզապես ասեք «ոչ», քանի որ այդ տղան մեքենա է, նա չի ցանկանում ավարտել մարզումները»,- Էվրայի խոսքը մեջբերում է «ITV Sport»-ը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը