ԱԱ-2018․ Ճապոնիան հաղթեց Կոլումբիային (տեսանյութ)
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց պայքարը H խմբում։
Սարանսկում հանդիպեցին Կոլումբիայի և Ճապոնիայի հավաքականները։ Խաղի 6-րդ րոպեին ճապոնացիները բացեցին հաշիվը, երբ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Սինձի Կագավան։ Կոլումբիայի հավաքականից հեռացվեց Կարլոս Սանչեսը։
39-րդ րոպեին Խուան Կինտերոն խփեց պատասխան գնդակը։ Քանակական առավելություն ստացած Ճապոնիայի հավաքականը երկրորդ կեսում կարողացավ հաղթանակի հասել։ 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Յույա Օսակոն։
Այս խմբի երկրորդ խաղում կհանդիպեն Լեհաստանը և Սենեգալը (19։00-ին)։
ԱԱ-2018, H խումբ
Կոլումբիա - Ճապոնիա՝ 1։2 (տեսանյութ)
Խուան Կինտերո, 39 – Սինձի Կագավա, 6 (11մ), Յույա Օսակո, 73
Հեռացում՝ Կարլոս Սանչես, 6 (Կոլումբիա)
Կոլումբիա․ Օսպինա, Դավինսոն Սանչես, Մուրիլյո, Արյաս, Մոխիկա, Լերմա, Կարլոս Սանչես, Իսկյերդո (Բակա, 70), Կինտերո (Խ․ Ռոդրիգես, 59), Կուադրադո (Բարիոս, 31), Ֆալկաո։
Ճապոնիա․ Կավասիմա, Սեձի, Յոսիդա, Սակաի, Նագատոմո, Սիաբասակի (Յամագուտի, 80), Հարագուտի, Հասեբե, Կագավա (Հոնդա, 70), Ինուի, Օսակո (Օկազակի, 85)։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը