ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվում է առաջին տուրը։
Սարանսկում Երևանի ժամանակով 16։00-ին մեկնարկելու է Կոլումբիա - Ճապոնիա հանդիպումը։ Այս հավաքականներն ընդգրկված են H խմբում։ Ինչպես ԱԱ-2014-ում, այս տարի էլ Կոլումբիայի հավաքականի առաջատարը Խամես Ռոդրիգեսն է և նրա հաջող խաղից շատ բան է կախված։ Ճապոնիայի հավաքականի կազմում կարելի ընդգծել Կեյսուկե Հոնդային։ Կիսապաշտպանը իր ակումբային կարիերայի զգալի հատվածն անցկացրել է հենց Ռուսաստանում, նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Հոնդայի համար Ռուսաստանում խաղալը նորություն չէ։
H խմբի մյուս խաղում կմրցեն Լեհաստանը և Սենեգալը։ Ադամ Նավալկայի թիմը հավասարապես ուժեղ է խաղային բոլոր դիրքերում, իհարկե առանձնանում է հարձակման գիծը, որի առաջատարը Ռոբերտ Լևանդովսկին է։ Աֆրիկյան հավաքականը չունի Լևանդովսկու մակարդակի հարձակվող, բայց փոխարենը կա Սադիո Մանե։ «Լիվերպուլի» կազմում Մանեն մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր բարձր կարգը։
Լեհաստան - Սենեգալ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
A խմբի Ռուսաստան - Եգիպտոս խաղով կմեկնարկի ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրը։ Ռուսաստանի հավաքականն առաջին խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը ցույց տվեց, որ տնային մունդիալին ուղղակի չեն մասնակցելու, այլ փորձելու են հնարավորինս առաջ գնալ։ Եթե ռուսները հաղթեն Եգիպտոսին, ապա կարելի է ասել, որ 1/8 եզրափակիչ դուրս գալն ուղղակի ժամանակի հարց է։ Եգիպտոսի հավաքականի կազմ է վերադառնալու Մոհամեդ Սալահը։ «Լիվերպուլի» հարձակվողը չմասնակցեց առաջին տուրի հանդիպմանը, երբ Էկտոր Կուպերի թիմը վերջին րոպեին ընդունած գոլի պատճառով պարտվեց Ուրուգվային։ Երկրորդ խաղում եգիպտացիները ամեն գնով պետք է հաղթեն, որպեսզի աշխարհի առաջնությունը ժամանակից շուտ չավարտվի։
Ռուսաստան - Եգիպտոս խաղը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը