Ինչպես հայկական և ադրբեջանական գյուղերը փոխանակվեցին բնակիչներով. BBC-ի անդրադարձը (Տեսանյութ)
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի երկու գյուղի մասին, որոնց բնակիչները ղարաբաղյան զինված հակամարտության ժամանակ փոխանակվել են բնակության վայրերով:
Ինչպես գրում է պարբերականը, 30 տարի առաջ Հայաստանի Ձյունաշող գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ Ադրբեջանում գտնվող Քերքենջը՝ հայերով: 1988-ի վերջին Հայաստանի բնակավայրերը, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում, և Ադրբեջանի գյուղերը, որտեղ հայեր էին բնակվում, դատարկվել են: Սակայն Ձյունաշողի (նախկին անվանումը՝ Ղզըլշաֆակ) և Քերքենջի բնակիչները տարհանման չեն ենթարկվել, քանի որ հեռու են գտվել խոշոր բնակավայրերից:
«Ղզըլշաֆակի բնակիչները չէին ցանկանում հեռանալ և փորձում էին ժամանակ շահել՝ դրսի աշխարհի հետ կապը պահելով հայ ծանոթների միջոցով, սակայն շուտով երկու գյուղի բնակիչներն էլ ստիպված էին համակերպվել իրականության հետ», - գրում է աղբյուրը:
Ղզըլշաֆակի սովխոզի նախագահ Բայրամ Ալազովը, տեղեկանալով Ադրբեջանում հայկական գյուղի գոյության մասին՝ մեկնել է այնտեղ քննարկելու բնակիչների փոխանակման հարցը:
«Մենք ստիպված էինք ցածր գնով վաճառել մեր ընտանի կենդանիներին Քերենջում և հեռանալ: Ադրբեջանցիներ համար ավելի հեշտ էր, նրանց հաջողվեց իրենց հետ անասուններին տանել Վրաստանում գտնվող ադրբեջանական գյուղ», - հիշում է տեղափոխված բնակիչներից Իշխան Ծատուրյանը:
Աղբյուրը նշում է, որ ներկա պահին երկու գյուղում էլ քիչ թվով մարդիկ են բնակվում, քանի որ բազմաթիվ ադրբեջանցիներ Քերենջից տեղափոխվել են Բաքու, իսկ հայերից շատերը մեկնել են Ձյունաշողից:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը