Իրանը վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ հաղթեց Մարոկկոյին (տեսանյութ)
Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան B խմբում ընդգրկված հավաքականները։ Խմբի բացահայտ ֆավորիտները խաղալու են ավելի ուշ, իսկ մինչ այդ հանդիպեցին Մարոկկոն և Իրանը։
Սանկտ Պետերբուրգում հիմնականում կոշտ պայքար էր, որում ավելի ակտիվ էին իրանցիները։ Խաղն ավարտվեց Իրանի հաղթանակով։ Հանդիպման վերջին րոպեներին Ազիզ Բուհադուզը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Խմբի մյուս խաղում մրցելու են Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումը մեկնարկելու են Երևանի ժամանակով 22։00-ին
ԱԱ-2018, B խումբ
Մարոկկո - Իրան՝ 0։1 (տեսանյութ)
Ազիզ Բուհադուզ, 90+5
Մարոկկո․ Մունիր, Աշրաֆ Հակիմի, Մեհդի Բանատիա, Կարմի Էլ Ահմադի, Ռոնեն Սես, Հակիմ Զիեշ, Մբարակ Բուսուֆա, Յունես Բելանդա, Ամին Արիտ (Մանուել Դա Կաշտո, 82), Նորդին Ամրաբատ (Սոֆյան Ամրաբատ, 76), Այուբ Էլ Կաբի (Ազիզ Բուհադուզ, 76)
Գլխավոր մարզիչ՝ Էրվե Ռենար
Իրան․ Ալիրեզա Բեիրանվանդ, Ռամին Ռեզայան, Ռոուզբեշ Չեշմի, Մորտեզա Պուրալիգանջի, Էսհան Հաջսաֆի, Օմիդ Էբրաիմի (Մեջիդ Հոսեինի, 80), Մասուդ Սոջաեի (Մեհդի Տարեմի, 68), Վահիդ Ամիրի, Ալրիեզա Ջահանբակշ (Սեման Գոդոս, 85), Կարիմ Անսարիֆարդ, Սերդար Ազմուն
Գլխավոր մազիչ՝ Կարլուշ Կեյրուշ