Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները կպատժվեն Ռուսաստանից կրած ջախջախիչ պարտության համար
Սաուդյան Արաբիայի հավաքականի երեք ֆուտբոլիստ կտուգանվի ԱԱ-2018-ի բացման` Ռուսաստանի հետ խաղում կրած պարտության համար:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ադել Իզատը:
Հիշեցնենք` Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում երեկ կայացած խաղում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն են կրել:
«Շատ վշտացած ենք պարտությունից: Սա միանգամայն անբավարար արդյունք է, քանի որ չի արտացոլում մեր նախապատրաստության մակարդակը: Որոշ ֆուտբոլիստներ` դարպասապահ Աբդուլա Ալ-Մայուֆը, հարձակվող Մոհամեդ Ալ-Սախլավին և պաշտպան Օմար Խավսավին կտուգանվեն»,- ասել է Ադել Իզատը:
ԱԱ-2018-ը, հիշեցնենք, առաջին անգամ է անցկացվում Ռուսաստանում: Մունդիալի խաղերը կընդունեն Ռուսաստանի 11 քաղաքներ, իսկ աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 15-ին:


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը