Յուրա Մովսիսյանը չի խաղա չորս ամիս. նա վիրահատվել է
Հայաստանի ազգային հավաքականի եւ շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ապաքինման համար կպահանջվի չորս ամիս։
«Շնորհակալություն բժիշկ Մեդենլբաումին։ Վիրահատությունը լավ անցավ, այժմ սկսվում է վերականգնողական փուլը։ Առջեւում ծանր չորս ամիսներ են, բայց կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի 100 տոկոս պատրաստ լինեմ։
Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, որոնք միշտ իմ կողքին են։ Ես կվերադառնամ»,– գրել է Յուրա Մովսիսյանը։
Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17–ին, Շվեդիայի առաջնության 9–րդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը