Մխիթարյան. Իբրահիմովիչը հայկական խորոված ուտելուց հետո 3 գոլ խփեց
Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» նախկին թիմակից, շվեդ Զլատան Իբրահիմովիչի մասին պատմություն, որը ոչ ոք մինչեւ հիմա չի իմացել։
«Մի անգամ Մանչեսթերում Իբրահիմովիչի հետ գնացինք հայկական ռեստորան։ Զլատանը խորոված կերավ, իսկ երկու օր հետո Եվրոպայի լիգայում երեք գոլ խփեց «Սենթ Էթյենին»»։
Հայ ֆուտբոլիստը պատմել է նաեւ իր երազանքների մասին։
«Քիչ են երազանքներս։ Ամեն անգամ, երբ իրականացնում եմ մի երազանս, վերածնվում է մյուսը։ Ես երբեք կանգ չեմ առնում եւ չեմ բավարարվում ձեռքբերածով։ Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները։ Մնացածը դրանց հետ կգան։
Այն ավտոմեքենան, որի մասին երազել եմ, արդեն ունեմ՝ Lamborghini Aventador։ Ամենօրյա ավտոմեքենաս Mercedes GLA–ն է։
Ինձ համար աշխարհի ամենալավ քաղաքը Երեւանն է։ Հայաստանում խորհուրդ կտամ լինել Խոր Վիրապում, Գառնի – Գեղարդում եւ Ղարաբաղում»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է sports.ru–ն։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը