Ես չեմ մասնակցելու Արցախի նախագահի 2020թ. ընտրություններին. Բակո Սահակյան (Տեսանյութ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին նա ասել է մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։
«2017 թվականին մեր ժողովուրդը ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով։ Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը համապատասխեցնելու համար։ 2020թ-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»,- ասել է Բակո Սահակյանը։
«Իմ ամսնակցությունը կլինի միայն որպես Արցախի քաղաքացի, որը ընտրում է նոր նախագահ։ Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից։ Եւ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես որպես գործող նախագահ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը