Ֆրանսիայի նախագահը խոսել է Քարիմ Բենզեմայի խնդրի մասին
Ֆուտբոլի 2018 թվականի առաջնությունից առաջ Ֆրանսիայում անընդհատ քննարկում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային բացակայությունը ազգային թիմի կազմում: Այդ մասին խոսել է անգամ երկրի նախագահը՝ Էմանուել Մակրոնը: Ահա թե ինչ է ասել նա.
«Ես հանրապետության նախագահն եմ, ոչ թէ հավաքականի գլխավոր մարզիչը: Ես սիրում եմ ֆուտբոլը եւ կարող եմ կարծիք հայտնել, սակայն թիմի համար պատասխան տալիս է Դիդյե Դեշամը, եւ ես վստահում եմ նրան: Ոչ մեկը չի կասկածում, որ Բենզեման լավ է խաղում Իսպանիայում եւ չեմպիոնների լիգայում: Սակայն պատահում է նաեւ այնպես, որ նույնիսկ տաղանդավոր խաղացողը փչացնում է թիմի ներսում եղած մթնոլորտը», – նշել է Էմանուել Մակրոնը:
Հավելենք, որ Քարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքական չի հրավիրվում 2015 թվականից՝ իր թիմակից Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու համար:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը