Խոշոր սկանդալ ֆուտբոլի Արգենտինայի հավաքականում
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սանպաոլիին մեղադրել են սեքսիզմի մեջ:
Արգենտինական Radio Mitre-ի ռադիոլրագրող Գաբրիել Անյելոն իր հաղորդման ժամանակ հայտարարել է, որ 58-ամյա մասնագետը սեռական ոտնձություններ է թույլ տվել հավաքականի կին խոհարարի հանդեպ:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի կարծիքով, դա պարզապես դավադրություն է հավաքականի նկատմամբ:
«Ես գիտեմ, թե նա ինչպիսի անձնավորություն է եւ չեմ կասկածում նրա ազնվության վրա: Ամեն օր այնպիսի լուրեր են տարածվում, որոնք վնաս են հասցնում ազգային թիմին ու ֆուտբոլի ֆեդերացիային: Հնարավոր է, որ դրանք պատահական չեն արվում, սակայն մեր ներկայիս խնդիրն է վայելել աշխարհի առաջնությանը մասնակցելու պահը եւ պատրաստվել առաջիկա հանդիպումներին», – ասել է արգենտինական ֆուտբոլի ղեկավարը:
Արգենտինայի հավաքականն իր անդրանիկ խաղն աշխարհի առաջնությունում կանցկացնի հունիսի 16-ին, Իսլանդիայի ընտրանու հետ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը