Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Արցախ

Աղդամի տարածքում սկսել եմ հող մշակել, երբ մարդիկ դրա տեղը չգիտեին քարտեզի վրա. Արայիկ Հարությունյանը` իր ունեցվածքի մասին

Ծեծկռտուքներ շատ են եղել Ղարաբաղում, երբևէ հանրությունը դուրս չի եկել փողոց, նոր իրավիճակ ունենք, «Ղարաբաղ տելեկոմի» սակագինը տարիներ առաջ ավելի բարձր էր քան այսօր, որակն էլ` ավելի վատ: Այս մասին մամուլի ասուլիսին Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել:

«Հանրությունը նոր պահանջ, նոր օրակարգ է դնում և այդ օրակարգը սահուն իրականացնելու առումով ես այսօր նպատակահարմար եմ գտնում իմ ծառայությունը մատուցել քաղաքական կուսակցության առաջնորդի դերում»,-ասաց նա:

Նա նշեց, որ այսօր այլ իրավիճակ է և իշխանությունը ավելի զգոն պետք է լինի, ավելի թափանցիկ, և այդ խնդիրը պետք է նախագահը դնի նոր կադրերի առաջ, իսկ ովքեր մնան, պետք է իրենց գործունեության ժամանակահատվածում փոխեն իրենց գործելաոճը:

«Դուք բողոքում էիք, որ շատ պաշտոնյաներ ասուլիսներ չեն տալիս, չեն ընդունում, այս ամենը պետք է փոխվի: Համոզված եմ, որ այն պաշտոնյաները, որոնք չառաջնորդվեն այդ սկզբունքով, եթե նախագահի կողմից փոփոխություն չկատարվի, հանրության ճնշումները լինում են այնպիսին, որ ստիպված հրաժարական են տալու նման մեր ընկերները»,-ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ կլինի նորանշանակ պետնախարարի անունը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ րոպեներ կամ ժամեր հետո հնարավոր է հայտնի լինի անունը: Նա նշեց, որ իր հրաժարականի հնարավորությունը, թեև քննարկվում էր, սակայն վերջնական որոշումը կայացվել է երեկ կեսօրի կողմը:

Անդրադառնալով իր ունեցվածքին՝ Արայիկ հարությունյանն ասաց, որ մինչև վարչապետ նշանակվելը եղել է Արցախի ամենախոշոր գործարարը` չհաշված մենաշնորհները և ոսկու հանքը, իսկ աշխատողների քանակը 2006 թվականից անցնում էր 700-ից:

«Ջաբրաիլում սկսել եմ հող մշակել, որտեղ մինչ այսօր մարդիկ վախենում են գնալ, իսկ ես այնտեղ սկսել եմ հող մշակել 2000 թվականից: Բուրաստան է այնտեղ, երբ մինչ այդ տարածքը ամայի էր և որևէ մեկը չէր մշակում: Աղդամի տարածքում 97 թվականին եմ սկսել հող մշակել, երբ մարդիկ Աղդամի տեղը չգիտեին քարտեզի վրա»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանների սեփականաշնորհմանը ևս մասնակցել է: «Իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ երկու ավերակ պատերազմից հետո դարձրել ենք Ղարաբաղի ամենահեռանկարային ընկերություններից մեկը: Երբ Հայաստանում բողոքում են խաղողի մթերումների ծավալներից, Ղարաբաղում այդ խնդիրը 2002 թվականից չկա, կարող է գինը չի բավարարում, բայց Արցախում այդ խնդիրը լուծվել է շնորհիվ իմ տնտեսական գործունեության»,-ասաց նա և նշեց, որ այսօր այդ գործարանը գյուղմթերքի վերամշակում է իրականացնում:

Նա նշեց, որ այդ գործարանը հիմնադրել է, բայց իր սեփականությունը չէ:

Նա հայտնեց, որ 2007 թվականին գործարանի 50 տոկոս մասնաբաժինն է ունեցել, այսօր ունի 30 տոկոս: Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ Ստեփանակերտում «Նաիրի» հանրախանութը վերջերս նվիրել է մեծ աղջկան:

«Շահույթի գերակշիռ մասը բաժանել է` առանց բարձրաձայնելու»,-ասաց նա և նշեց, որ այն հողերը, որ մշակում է, սիրով կտրամադրի ցանկացողներին, թեև չմաշկվող հողեր շատ կան Արցախում:

tert.am