Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ գրառում է արել իր պաշտոնական թվիթերյան էջում:
Հանրապետական կոնգրեսականն իր գրառման մեջ կոչ է արել Թուրքիային հանել Հայաստանի դեմ կիրառվող շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:
«Մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Կոչ ենք անում Թուրքիային վերացնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան»,-գրել է քաղաքական գործիչը:
Հավելենք, որ Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսականն ունի մեծ քանակությամբ հայազգի աջակիցներ, որոնց շահերը պաշտպանում է Կոնգրեսում: Հայտնի է, որ նա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից է:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը