Հայաստանի պատանեկան հավաքականը ոչ ոքի խաղաց վրացիների հետ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մայիսի 24-ին երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Վրաստանի թիմի հետ։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Հայկական թիմից հաշիվը 21-րդ րոպեին բացել Դենիս Իսմայելին, իսկ հյուրերի պատասխան գոլը 38-րդ րոպեին խփել է Թոռնիկե Մորչիլաձեն, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․
1․ Թելման Մովսեսով, 8. Կարեն Նալբանդյան (18. Ռոբերտ Բաղրամյան, 62), 19. Վազգեն Սարիբեկյան (3. Արսեն Գալստյան, 68), 2. Ստյոպա Մկրտչյան, 5. Ստեփան Սահրադյան (15. Լևոն Դարբինյան, 62), 7. Ավետիս Ավետիսյան (14. Սամվել Խանումյան, 76), 9. Դենիս Իսմայելի, 20. Վարդ Մուսիկյան (6. Արթուր Մելիքյան, 41), 21. Ռուբեն Կարագուլյան (13. Գևորգ Արաբյան, 41), 22. Ռոման Միքայելյան (10. Նարեկ Ալավերդյան, 41), 23. Դարոն Գերի Իսկենդերյան (11. Գևորգ Տարախչյան, 62)
Հիշեցնենք, որ այս թիմերը մրցել էին նաեւ մայիսի 22-ին, երբ 3:1 հաշվով հաղթել էր Հայաստանի Մ-16 հավաքականը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը