Գևորգ Ղազարյան․ Նոր փուլ է սկսվում հավաքականի համար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«Շատ կարևոր հանդիպումներ են, որովհետև նոր փուլ է սկսվում հավաքականի համար։ Ցանկացած խաղ շատ կարևոր է հավաքականի համար։
Մարզավիճակս բավարար է, կարծում եմ, որ կկարողանամ օգուտ տալ հավաքականին։ Վերջին շրջանում ակումբումս խաղաժամանակ ստանում էի։
Դեռ շատ քիչ ժամանակ է եղել, բայց ես շփվել եմ նորեկների հետ, շատ անմիջական տղաներ են։ Մի քիչ պորտուգալերեն հասկանում եմ, և մի քանի բառ Արարատի հետ կարողացա փոխանակել։ Պատրաստակամ ենք բոլորին օգնել, որպեսզի իրենց հարմարավետ զգան և օգտակար լինեն հավաքականին»,- ասաց պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը։
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հետ ընկերական հանդիպումներին, որոնք տեղի կունենան Ավստրիայում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը