Իսկ մի՞թե ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին հանդես է եկել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու կոչով:
Ընդ որում, նա նման կոչով արդեն իսկ հանդես էր եկել, եւ ցավալի է, որ նա ստիպված է լինում կրկնել իր խնդրանքը, կոչը, պահանջը:
Իրոք, անհասկանալի է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք համառորեն չեն արձագանքում Նիկոլ Փաշինյանի կոչին եւ ոչ միայն չեն դադարեցնում բողոքի գործողություններն, այլ նորերն են հորինում:
Մարիդիկ, որոնք մոտ մեկ տասնամյակ վախենում էին անգամ իրենց տանը, կնոջ ներկայությամբ դժգոհել, այսօր ստացած ազատությունը օգտագործում են սեփական քմահաճույքները բավարարելու համար:
Այսօր տաքսիստը պատմեց, որ ուղեւորուհիներից մեկը դժգոհելով անասնաբուժական ծառայության բարձր գներից (կատվին բուժելու համար սպասվածից մեծ գումար էին պահանջել) սպառնում էր այդ մասին տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին:
Իհարկե, հասկանալի է, որ այս փուլն էլ պետք է լիներ: Առաջընթացը եւ զարգացումը թեթեւ ընթացք չի ունենում, բայց երբ Նիկոլ Փաշինյանը բողոքի գործողությունների մասնակիցներին առաջարկում է առանց աղմուկ-աղաղակի խնդիրը կամ խնդիրները քննարկել կառավարության հետ, եւ համապատասխան արձագանք չի ստանում, սա արդեն, մեղմ ասած, անհասկանալի է:
Տրամաբանությունը հուշում է, որ բողոքի գործողություններ պետք է լինեն, երբ համապատասխան բողոքը, դիմումը կամ պահանջը կառավարությունը մերժում կամ չի բավարարում:
Մնում է հուսալ, որ գոնե վաղվանից հասարակությունը կսթափվի, կանի համապատասխան հետեւություններ եւ կմտնի առողջ, կառուցողական դաշտ: Այո, կառավարության աշխատանքը պետք է նաեւ քննադատել, անգամ սուր քննադատել, բայց աննպատակ բողոքի ակցիաները, ճանապարհ փակելուն առ ժամանակ պետք է վերջ տրվի:
Top-News.am


















































Պեսկով․ Փաշինյանի այցը Մոսկվա կարող է կայանալ արդեն մոտ ժամանակում
ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Փաշինյանն ու Ալիևն ընդգծել են TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը
Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ