Ռոհանի․ ԱՄՆ-ը չի կարող ամբողջ աշխարհի փոխարեն որոշել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները, որը Թեհրանին ուղղված նոր պահանջներ է հնչեցրել, չի կարող ամբողջ աշխարհի փոխարեն որոշել։
«Աշխարհը այսօր չի ընդունում, որ Միացյալ Նահանգները որոշում է աշխարհի փոխարեն: Երկրները ունեն իրենց անկախությունը», - ասել է Ռոհանին իրանական լրատվամիջոցներին: «Ո՞վ եք դուք, որ որոշում եք կայացնում Իրանի և ողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը:
Ռոհանիի այս մեկնաբանությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությանը, թե պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կսահմանեն Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղղությունը։
Երեկ Վաշինգտոնում ելույթ ունենալով Heritage Foundation հետազոտական կենտրոնում՝ Փոմփեոն 12 պայման է սահմանել Իրանի համար, որպեսզի ԱՄՆ-ը համաձայնի այդ երկրի հետ նոր միջուկային գործարք կնքել։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:


















































Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
«Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում». Մակրոն
Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան