Ֆեյսբուքներից, լայվերից դուրս գալու եւ գործ անելու ժամանակը
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի բաց նամակին։
Վիգեն Սարգսյանին արձագանքել է Արմեն Գրիգորյանի եւս մեկ թիմակից: Կարելի է կռահել, որ կլինեն այլ արձագանքներ: Տպավորություն է, որ նրանք կամ ֆեյսբուքում գրառումներ են անում, կամ կարդում, թե ով ինչ է գրել, որ անպայման արձագանքեն, կամ լայվերի մեջ են, կամ էլ այս ու այնտեղ հարցազրույց են տալիս:
Բնական հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ եք աշխատելու, ե՞րբ եք դադարելու պատմել նախկին կառավարության կամ կառավարությունների վատ աշխատանքի մասին:
Եւ քանի որ անդրադարձանք Արմեն Գրիգորյանի արձագանքին, մի քանի դիտարկում անենք:
ԱԽ նորանշանակ քարտուղարը հազար դրամով հարկերը բարձրացնելը համարում է ձախողում, այն դեպքում, երբ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկել Վիգեն Սարգսյանի առաջարկին, անգամ ելույթ ունեցել եւ պաշտպանել այդ առաջարկը: Ստացվում է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը կողմ է, իսկ Անվտանգության Խորհրդի քարտուղարը՝ դեմ:
Կարծում ենք, որ Արմեն Գրիգորյանը Վիգեն Սարգսյանին պատասխանելուց առաջ գոնե պետք է ճշտեր այս հարցում կառավարության ղեկավարի տեսակետը: Իսկ շտապողականությունը բերեց հերթական տհաճ իրավիճակին:
Արմեն Գրիգորյանը ձախողում է համարում նաեւ տարկետման հետ կապված օրենքի ընդունումը: Անշուտ, յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու իրավունք ունի, բայց երբ կարծիք է հայտնում ԱԽ քարտուղարը, նա պետք է դա անի երկար մտորումներից եւ քննարկումներից հետո:
ԱԽ քարտուղարը Վիգեն Սարգսյանին քննադատում է նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության համար, այն դեպքում, երբ դա մշակել էր ԿԳ նախարարությունը:
Եվ եթե Արմեն Գրիգորյանը հարկ համարեր հայտարարություն անելուց առաջ մի փոքր ուսումնասիրեր իրավիճակը, քննարկվող նյութը, ապա կրկին չէր հայտնվի նման անհարմար իրավիճակում:
Մի խոսքով, չերկարացնենք, բայց մեր բոլորի շահերից է բխում, որ դուրս գաք ֆեյսբուքներից, լայվերից եւ բուն գործով զբաղվեք:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ