MMA. Միհրան Հարությունյանի նորամուտը հաղթական էր
Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռոստովի «КСК Экспресс» արենայում նորամուտը խառը մենամարտերում նշեց հաղթանակով:
Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին էր, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել էր 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:
Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ: Առաջին ռաունդում Միհրանը գեղեցիկ հնարքով գցում կատարեց մրցակցին եւ մինչեւ ռաունդի ավարտը հարվածաշարերով առավելության հասավ։ Երկրորդ ռաունդի մեկնարկում կրկին մրցակցին հարվածելու հնարավորություն չտվեց։ Րոպեներ անց Ալի Յուսեֆին մենամարտը կանցնեցնելու ժեստ արեց, հրաժարվելով հետագա պայքարից
«Շնորհակալություն Աստծուն եւ իմ թիմին: Այս հաղթանակը Հայաստանինն է: Շնորհավորում եմ բոլորիս: Զգում էի նաեւ երկրպագուների աջակցությունը»,- ասել է Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը