Հայաստանյան հեռուստաալիքների խայտառակությունը
Կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը: Երեւանում Կապանի «Գանձասարը» 11 մետրոնոց հարվածներով հաղթեց «Ալաշկերտին» եւ դարձավ գավաթակիր:
Սուտ կլինի, եթե ասենք, թե թիմերը բարձր մակարդակի խաղ ցուցադրեցին, բայց եղավ հետաքրքիր, դիտարժան անգամ դրամատիկ պայքար, իսկ որ ամենաուշագրավն է, հայաստանյան որեւէ հեռուստաալիք հարկ չհամարեց ցուցադրել հայաստանյան ֆուտբոլի ամենակարեւոր հանդիպումներից մեկը:
Հետո էլ ասում են ակումբային ֆուտբոլը չի զարգանում, եւ թե հետաքրքրություն չկա, եւ այլն, եւ այլն: Իսկ ի՞նչ են անում հեռուստաալիքներն այդ հետաքրքրությունն առաջացնելու համար:
Անկեղծ լինենք, Ռուսաստանի գավաթի այս տարվա եզրափակիչ հանդիպումն իր մակարդակով հաստատ ավելի բարձր չէր այսօր կայացած խաղից, բայց այն ցուցադրվում էր համապետական մեկ եւ մի քանի այլ ալիքներով: Սա վերաբերմունք է, սա պետական մոտեցում է:
Հետո էլ հեռուստաալիքները բողոքում են, ասում են, թե այսպես չէ, այնպես է: Հենց այսպես է: Իրականում դուք խայտառակ, շատ խայտառակ եւ ամոթալի վիճակում եք:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ