Մոսկվան ԼՂ համակարտության հարցում անհրաժեշտ է համարում սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը. Զախարովա
Մոսկվան անհրաժեշտ է համարում սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հետագա զարգացումների առումով։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանն այսօր «ոչ հեշտ քաղաքական ժամանակներ» է ապրում։ «Կարծում եմ՝ պետք է սպասել, քանի դեռ իրավիճակը քաղաքական դաշտում վերջնական չի կայունացել։ Երբ ժողովուրդը, քաղաքական ուժերը, հույս ունենք իրավական՝ սահմանադրական դաշտում, կորոշեն ղեկավար մարմինների կազմը, դրանից հետո, ինձ թվում է, բոլոր հնարավորությունները կլինեն արտաքին քաղաքական կուրսի իրականացումը, որի հիմնական խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է։ Անկասկած, այդ խնդրով մենք շատ հետեւողական դիրքորոշում ենք զբաղեցնում եւ ընդհանուր առմամբ չենք զիջում այն։ Մենք մեր աջակցությունը կողմերին հետագայում էլ կցուցաբերենք։ Բայց պետք է սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը»,–ասել է նա։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը