Ռուսական C-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ. Պետքարտուղարության հայտարարությունը՝ Թուրքիային
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն իր հերթական ճեպազրույցում խոսել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման ռուս-թուրքական գործարքի մասին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը շեշտել է, որ հարցը շարունակում է անհանգստություն պատճառել իրենց և ընդգծել է C-400 համալիրների անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ։
«Ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Թուրքիան հանդիսանում է հուսիսատլանտյան դաշիքնի անդամ և պետք է ձեռք բերի միայն այնպիսի զենք, որը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի այլ գործընկերների ունեցած զինատեսակի հետ, այստեղ ես համատեղելիություն չեմ տեսնում»,-ասել է Նոյերթը՝ նկատի ունենալով ռուսական C-400 համալիրները։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Անկարային սպառնացել են թույլ չտալ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու դեպքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան