Հանրապետական կոնգրեսականները Թրամփի թեկնածությունը ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ Կոնգրեսի 18 հանրապետական անդամներ 2019թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին են առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը, հաղորդում է The Guardian-ը:
Օրենսդիրները պնդում են, որ Թրամփը պետք է ստանա 2019թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Կորեական պատերազմի ավարտին, Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող իր ջանքերի համար:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ևս առաջարկել էր Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների հաստատման հարցում նրա ունեցած դերակատարման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել «միջազգային դիվանագիտության և մարդկանց միջև համագործակցության ամրապնդման» համար 2009թ. հոկտեմբերին:
Նա դարձել է ԱՄՆ երրորդ նախագահը, որ ստացել է այդ մրցանակը: Այդ մրցանակին են նաև արժանացել ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը և 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան