Լոնդոնը պարտավորեցրել է իր անդրծովյան տարածքներին բացահայտել բրիտանական օֆշորների սեփականատերերի անունները
Մեծ Բրիտանիան իր անդրծովյան տարածքներին՝ ինչպես Կայմանյան կղզիներն ու Բրիտանական Վիրջինյան կղզիներն են, կարգադրել է մինչեւ 2020 թվականը բացահայտել այնտեղ գրանցված ակտիվների սեփականատերերի անունները, հայտնում է Reuters–ը։
Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը խորհրդարանին հայտնել է, որ կառավարությունը սատարում է փողերի լվացման դեմ պայքարի քննարկումների շրջանակներում երկու պատգամավորների կողմից ներկայացված լրացումը։
Շատ բրիտանական տարածքներ ֆինանսական ծառայությունների մեծ սեկտոր ունեն, քանի որ նրանք գանձում են ցածր հարկեր, իսկ ձեռնարկությունների սեփականությունը թափանցիկ չէ։
Օրինագծի հեղինակները կարծում են, այդ գաղտնիությունը թույլ է տալիս փողերի լվացում իրականացնել, նպաստում է կոռուպցիային, քրեական գործունեությանը եւ կեղեքմանը, այդ թվում Ռուսաստանում։
Այս քայլը համարվել է հարկերից խուսափման եւ փողերի լվացման դեմ պայքարի արշավի գլխավոր հաղթանակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան