Թրամփը խայտառակություն է անվանել այն հարցերի ցուցակի արտահոսքը, որոնք Ռոբերտ Մյուլերը պատրաստվում էր իրեն ուղղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է անվանել այն հարցերի ցուցակի արտահոսքը լրատվամիջոցներ, որոնք հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը պատրաստվում էր իրեն ուղղել իմանալու համար արդարադատության հնարավոր խոչընդոտների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ New York Times–ը հայտնել էր, որ Մյուլերը Թրամփի փաստաբաններին է տվել այն հարցերի ցուցակը, որը նա նախատեսում էր ուղղել նախագահին։
Հարցերից մեկը, համաձայն NYT–ի, հետեւյալն է՝ «Ի՞նչ եք դուք իմացել 2016 թվականի դեկտեմբերի վերջին տեղ գտած Ֆլինի եւ ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակովի հեռախոսազրույցի մասին»։ Մեկ այլ հարց՝ «Ինչպե՞ս է ընդունվել 2017 թվականի փետրվարի 13-ի՝ Ֆլինին աշխատանքից հեռացնելու որոշումը»։ Հարցերի թվում են՝ «Ո՞րն էր 2017թ. հունվարի 27-ին Կոմիի հետ ընթրիքի նպատակը եւ ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ», «Ո՞րն է Կոմիի եւ նրա նախկին տեղակալ Էնդրյու Մաքքեյբի հասցեին ձեր մշտական քննադատության պատճառը»։
Թերթի տվյալներով՝ ցուցակը կազմված է 40 հըարցերից։ Հարցերի մեծամասնությունը վերաբերում է ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին օգնական Մայքլ Ֆլինին, Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին եւ ԱՄՆ գլխպավոր դատախազ Ջեֆ Սեշնսին։ Բացի այդ, հարցերի մեծամասնությունը կապված է Թրամփի եւ Ռուսաստանի ենթադրյալ կապերի հետ։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան