Գվինեայի նախկին նախագահի որդուն ստրկատիրության մեղադրանքով մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում
Տեխասի ոստիկանությունը ձերբակալել է Գվինեայի նախկին նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի որդուն՝ Մոհամեդ Տուրեին: Նա եւ իր կինը` Դենիզ Կրոս Տուրեն, մեղադրվում են 16 տարի աղջկան ստրկության մեջ պահելու համար: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին եւ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը:
Հեռուստալիքը հաղորդում է, որ աղջկան Գվինեայից ԱՄՆ-ն են բերել 5 տարեկանում: Մի քանի տարի անց աղջկան ստիպել են տնային աշխատանքներ կատարել եւ հոգ տանել Տուրեի երեխաների մասին: Աղջկան ծեծել եւ հոգեբանական ճնշման են ենթարկել:
Նշվում է, որ 2016 թվականին աղջիկը հարեւանների օգնությամբ տանից փախել է: Այժմ Տուրե ամուսիններին մինչեւ 20 տարի ազատազրկում է սպասվում: Նրանց փաստաբան Սքոթ Պալմերի խոսքով՝ ամուսինները երեխային իրենց աղջիկն են համարել եւ մյուս երեխաներին հետ հավասար մեծացրել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան