Մինվոդիում ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով
Մոսկվայից Վլադիկավկազ ուղեւորվող ինքնաթիռն անակնկալ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում զուգարանում ծխող ուղեւորի պատճառով։ Այս մասին հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարության Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վարչությունից։
Տրանսպորտային ոստիկանության հրամանատարը հաղորդել է, որ ուղեւորներից մեկը թռիչքի ժամանակ ծխել է զուգարանում։
Ոստիկանները Վլադիկավկազի բնակչին տարել են Միներալնիե Վոդիի օդանավակայանի հերթապահ մաս։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի «Հանրային վայրերում հարբած վիճակում հայտնվելը» հոդվածի համաձայն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան