Եվս երկու կանայք հայտարարել են Դեվիդ Կոպերֆիլդի հնարքի ժամանակ վնասվածք ստանալու մասին (Տեսանյութ)
Եվս երկու կանայք հայտարարել են, որ վնասվածք են ստացել մարդկանց անհետացման Դեվիդ Կոպերֆիլդի հայտնի հնարքի իրականացման ժամանակ։ Այս մասին CBS հեռուստաալիքին հայտնել է Կոկս Բենեդիկտ Մորելին՝ բրիտանացի Գեւին Կոկսի փաստաբանը, որը ձեռնածուին դատի է տվել շոուի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։
Մորելիի խոսքով՝ տուժած կանայք արդարություն են պահանջում, ոչ թե փոխհատուցում։ Նա հայտարարել է, որ շոուից հետո տուժածներից մեկը ձեռքի մի քանի վիրահատություն է անցել, եւ խոստացել է երկու տուժողներին բերել դատարանի դահլիճ։
Կոպերֆիլդը հերքում է իր մեղքը, իսկ նրա փաստաբանները չեն պատասխանել հեռուստաալիքի դիմումին։
Ձեռնածուն այլեւս չի իրականացնում այդ հնարքը, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ բազմաթիվ տարիների ընթացքում 55 հազար հանդիսատես է մասնակցել հնարքին եւ ոչ ոք չի տուժել։
Անցած շաբաթ Լաս Վեգասի դատարանում լսումների ժամանակ բացահայտվել է հնարքի գաղտնիքը։ Այսպես, Կոկսը տասն այլ հանդիսատեսի հետ պետք է մութ միջանցքով դուրս գար հյուրանոցի խոհանոց, ապա վերադառնար բեմ։ Սակայն մթության մեջ բրիտանացին ընկել է եւ վնասվածք ստացել, որի բուժումը 400 հազար դոլար է արժեցել։ Մորելին նշում է, որ իր պաշտպանյալին չեն զգուշացրել անվտանգության տեխնիկայի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան