Երկիրը լուծումների սպասման մեջ է
Երեւանը դուրս է եկել սովորական ռիթմից, երեւանցիները փողոցում են, երեւանցիները սպասման մեջ են: Օդում կախված է լարվածության, տագնապի, բայց եւ միաժամանակ փոփոխությունների մթնոլորտը:
Ապրիլի 22-ի անհաջող բանակցություններից, տեղի ունեցած ձերբակալություններից հետո իրավիճակն էլ ավելի է լարվել: Եթե անկեղծ լինենք, այսօր ստեղծվել է փակուղային վիճակ, որից պետք է փորձենք կամ ամեն ինչ պետք է անենք անվնաս դուրս գալու համար:
Ստեղծված իրավիճակը խելամիտ եւ ոչ հուզական լուծումներ է պահանջում, ստեղծված իրավիճակը երկու կողմերից բարի կամք է ակնկալում: Այս իրավիճակում ավելորդ համառությունը, անհանդուրժողականությունը, անզիջողականությունը որեւէ մեկին օգուտ չի կարող բերել:
Երկխոսությունն անհրաժեշտություն է: Հիմա պետք է լուծումներ գտնել: Ձերբակալություններով կամ անզիջում պահանջներով հանգուցալուծում չի կարող լինել: Հիմա հուզականությունը, լարվածությունը տեղը պետք է զիջի ողջախոհությանը եւ հանդուրժողականությանը:
Չի կարելի չտեսնել փողոցում գտնվող, իշխանություններից նեղացած, իշխանություններից հիասթափված տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք փոփոխությունների են սպասում, այն էլ արմատական փոփոխությունների, եւ միաժամանակ չի կարելի ավելի սրել իրավիճակը՝ հրաժարվելով երկխոսությունից, որը թույլ կտա առանց ողբերգական իրադարձությունների դուրս գալ այս իրավիճակից: Երկիրը լուծումների սպասման մեջ է:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ