Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավիահաղորդակցությունը կարող է դադարեցվել
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հնարավորությունը՝ կապված ամերիկյան վիզաների տրամադրման դժվարությունների հետ:
«Ռուսաստանում ամերիկյան վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը ծայրահեղ անմխիթար է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Վաշինգտոնին մեղադրելով «գիտակցաբար նպատակադրված վիզային շրջափակման» մեջ՝ «որպես ճնշման լրացուցիչ լծակ»:
«Արդեն չի կարելի բացառել, որ մեր երկրները կմնան առանց ավիահաղորդակցության: «Աերֆլոտը», որը միակն է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պարբերական թռիչքներ է իրականացնում, կարող է ստիպված դադարեցնել դրանք, քանի որ անձնակազմը զգում է, որ ամերիկյան վիզաների հետ կապված խնդիրներն ավելանում են», ֊ հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը:
Պաշտոնական Վաշինգտոնը առայժմ չի արձագանքել այս հայտարարություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան