Պուտինն ու Թրամփը 100%-ով թույլ չեն տա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև երկու երկրների զինվորականները հարյուր տոկոսով թույլ չեն տա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև զինված դիմակայություն։ ria.ru-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Վերադառնալով զինված դիմակայության ռիսկերի մասին հարցին՝ կասեմ, որ 100 տոկոսով համոզված եմ, որ զինվորականները դա թույլ չեն տա և, իհարկե, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ նախագահ Թրամփը դա թույլ չեն տա: Ի վերջո, նրանք սեփական ժողովուրդների կողմից ընտրված առաջնորդներ են ու նրանց առաջ պատասխանատու են խաղաղության և անդորրի համար»,- հայտարարել է Լավրովը:
Հայտնի է, որ երկու պետությունների միջև հավանական ռազմական բախման շուրջ քննարկումներն ակտիվացել են վերջին շրջանում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր ամենավատ վիճակում են:
Այնուհետ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադին աջակցելու համար՝ հայտարարելով, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու ապրիլի սկզբին սիրիական Դումայում իրականացված ենթադրյալ քիմիական հարձակման համար:
Դրանից հետո Թրամփը հայտարարել էր Սիրիայի դեմ հրթիռային հարված իրականացնելու մասին ու Ռուսաստանին կոչ արել նախապատրաստվել ամերիկյան հրթիռների գալուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան