ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերի հայերին եւ ադրբեջանցիներին
Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են գերի հայերին եւ ադրբեջանցիներին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին եւ ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաեւ նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,- ի պատասխան NEWS.am-ի հարցին հայտնեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում են գտնվում Ադրբեջանի 3 քաղաքացիներ՝ դատապարտված Դիլհամ Ասքերովը եւ Շահբազ Գուլիեւը, ինչպես նաեւ Էլնուր Հուսեյնզադեն:
Ադրբեջանում են գտնվում 2 հայեր՝ Լեռնային Ղարաբաղի դատապարտված քաղաքացի Արսեն Բաղդասարյանը եւ Հայաստանի քաղաքացի, վնասված հոգեվիճակով Զավեն Կարապետյանը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը