ԱՄՆ-ում ցուցադրել են Սիրիայում հրթիռային հարվածի հետեւանքների լուսանկարները
Ամերիկյան Digital Globe օպերատոր ընկերությունը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ըստ ընկերության, երեւում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայում ոչնչացված օբյեկտները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընկերությունը Twitter-ում շենքերի երկու լուսանկար է հրապարակել: Առաջին լուսանկարում երեւում են երեք խոշոր, առանձին կանգնաշ շենքներն ու եւս մի քանի փոքրերը, որոնք միանում են իրար ավտոճանապարոհ: `շենքերի տարածքում: Առաջին լուսանկարը ցույց է տալիս երեք խոշոր առանձնատուն եւ մի քանի փոքր շենքեր, որոնք կապված են ճանապարհի հետ: Երկրորդ լուսանկարում բոլոր երեք խոշոր շենքերն լիովին ոչնչացված են, ավելի փոքր շենքերը վնասված են, երեւում նաեւ ճանապարհին հասցված վնասները:
Ընկերությունը լուսանկարները տրամադրել է Washington Post-ին: Թերթի կայքէջում լուսանկարներին կից գրառումներում նշվում է, որ լուսանկարներում պատկերված է Հոմսից քիչ հեռու գտնվող Շինշար քիմիական զենքի արտադրության օբյեկտը: Լուսանկարներըժն արվել են հրթիռային հարվածների նախօրեին եւ հարձակման օրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան