Ռուսաստանն ընդունակ է պատասխանելու ԱՄՆ-ի կողմից ուժային ճնշմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ընդունակ է պատասխանելու ԱՄՆ-ի կողմից ուժային ճնշմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինության չտարածման եւ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համատեղ եւ անքակտելի գերակայության դարաշրջան մտնելու ամերիկյան առասպելը գոյություն ունի տասնյակ տարուց գրեթե ավելի, իսկ հիմա արդեն ստույգ ծվենների վերածվեց: Ռուսաստանը վերադարձել է միջազգային իրավունքի հիման վրա աշխարհաքաղաքական գործերում կայունության եւ արդարության երաշխավորներից մեկի պատմականորեն պահանջված իր դիրքին»,- ասել է նա:
Դիվանագետը նաեւ նշել է, որ աշխարհում ԱՄՆ ռազմատեխնոլոգիական կշիռը նվազում է: Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ամերիկացիները ստիպված կլինեն Ռուսաստանի հետ պայմանվորվել:
Երմակովի կարծիքով՝ Վաշինգթոնը կարող է Մոսկվայի հետ երկխոսությունն ակտիվացնել Սիրիային հարվածելուց հետո:
Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան