Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները

Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Աշխարհ

Միակ մարդը, որ Պուտինից չէր վախենում, Մերկելն էր. Օլանդը կիսվել է հիշողություններով

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը 5 տարի կառավարել է երկիրը, նոր գիրք է գրել, որում կիսվել է իշխանության օրոք այլ առաջնորդների հետ շփումից ստացած տպավորություններով, հիշողություններով:

Ինչպես նշում է inopressa.ru-ն՝ Le Nouvel Observateur-ին հղումով, առավել ուշագրավ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերող հատվածը, որից կարելի է շատ բան իմանալ աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի մասին:

Օլանդն ընդգծել է, որ պաշտոնավարման ընթացքում, անշուշտ, ամենաբարդ հանդիպումն ունեցել է Պուտինի հետ:

«Նա ամրակազմ ու մինչև վերջ չանկեղծացող մարդ է, որը կարող է և՛ ջերմ ու ուշադիր, և՛ սառն ու դաժան լինել: Իր կապույտ աչքերի մի հայացքով նա միշտ ընդդիմանում է զրուցակցին՝ մերթ նրան հմայելով, մերթ ստիպելով զգուշանալ: Նա էքսպանսիվ, պայթուցիկ ծիծաղ ունի և ցինիկ մտքեր, իսկ ամենասուր բառերն արտասանում է անդրդվելի ձայնով»,-գրում է Օլանդը:

 Նախկին ղեկավարի կարծիքով՝ միակ մարդը, ում Պուտինն ահ չէր ներշնչում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր:

«Նա (Մերկելը-Tert.am) նրան շուտվանից է ճանաչում ու գիտի նրա հետ խոսելու ձևը: Նա (Պուտինը-Tert.am) երբեք չի հրաժարվել Մերկելի վրա ճնշում գործադրելու փորձերից՝ երբեմն օգտագործելով սպառնալիքներ, հաճոյախոսություններ ու համատեղ հիշողություններ»,-պատմել է Օլանդը:

Նա վերհիշել է մի դրվագ, երբ Պուտինը Սոչիում հյուրընկալել է Մերկելին ու այնպես արել, որ նույն սենյակում գտնվեն նաև իր շները՝ չնայած շատ լավ իմացել է, որ Մերկելը դրանց չի սիրում:

Օլանդն ընդգծել է, որ Պուտինը «երկակի» մարդ է, որը կարող է և՛ բարի, և՛ չար լինել, ինչը, իհարկե, շփոթեցնող է:

Քաղաքական գործիչը նաև պատմել է 2014թ. Ելիսեյան պալատում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին, երբ Պուտինը հատուկ ֆրանսիացի գործընկերոջ հետ կենացներ խմելու համար իր հետ օղի էր բերել նախագահական նստավայր:

«Հայացքս ընկավ ջերմակայուն պայուսակի վրա, որը նա ձեռքում էր պահել: Հետո պարզեցի, որ դրա մեջ շշով օղի է, որը Պուտինն ուզում էր մեզ հետ խմել՝ նախապես վստահ լինելով, որ խմիչքն անհրաժեշտ ջերմաստիճան կունենա: Նա բազմաթիվ կենացներ ասաց՝ ռուս-ֆրանսիական բարեկամությունը գովերգելով»,-վերհիշել է Օլանդը:

Նա նաև պատմել է, որ դրանից մի քանի ամիս անց Պուտինից հազվագյուտ նվեր է ստացել. Նապոլեոն Բոնապարտի՝ ռուսական արշավի ընթացքում գրած նամակը:

«Ահա այսպիսին է ռուս ղեկավարը՝ զուսպ ու վճռական, անկանխատեսելի ու նրբանկատ: Նրան բավարարում է ներկայիս Եվրոպան, քանի որ այն թույլ է ու պառակտված: Նա հարգում է ուժը՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի, բայց միևնույն ժամանակ նա ցույց տվեց, որ որևէ միջոց չի խնայի ամերիկյան ժողովրդավարության սրտում տագնապի զգացողություն սերմանելու համար»,-եզրափակել է Ֆրանսիայի նախկին նախագահը: