ՌԴ-ում հայկական ազգանուն ունենալու դեպքում ավելի բարդ է աշխատանքի անցնել
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընկերությունները խտրականություն են դրսևորում Միջին Ասիայից և Կովկասից պոտենցիալ աշխատակիցների նկատմամբ: Իսկ Ուֆայում և Կազանում բոլոր էթնիկ խմբերի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, պարզել են անգլիական Էքսեթերի համալսարանի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական ինստիտուտի գիտնականները համատեղ հետազոտությունում:
Հետազոտության վերաբերյալ զեկույցը հրապարակվել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական ինստիտուտի կայքում:
Էքսեթերի համալսարանից հետազոտող Ալեքսեյ Բեսսուդնովը և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական ինստիտուտից Անդրեյ Շերբակը փորձ են անցկացրել՝աշխատանքի որոնմանը նվիրված երկու ռուսական կայքերում գրանցելով այս կամ այն էթնիկ խմբերի ներկայացուցիչներին բնորոշ անուններով կեղծ թեկնածուների մի քանի հարյուր ինքնակենսագրական:
Ինքնակենսագրականներն այնուհետ ուղարկվել են չորս քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Ուֆայում, ազատ աշխատատեղերի համար: Ընդհանուր առմամբ, հետազոտողները դիմել են ավելի քան 9 հազար աշխատատեղի համար՝ 14 էթնիկ խմբի ներկայացուցիչների անունից:
Արդյունքները ցույց են տվել, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուներն ամենալավն արձագանքում են ռուսական ազգանուններով թեկնածուներին, այդ խմբից թեկնածուների 41 տոկոսը ստացել է հարցազրույցի հրավեր: Ուկրաինացիներին հարցազրույցի են հրավիրել 40 տոկոսի դեպքում, հրեաներին՝ 39 տոկոսի դեպքում, գերմանացիներին՝ 37 տոկոսի դեպքում:
Բոլորովին այլ է եղել գործատուների արձագանքը կովկասյան և միջինասիական անուն-ազգանուններով թեկնածուներին:
Վրացիներին հարցազրույցի են հրավիրել 26 տոկոսի դեպքում, հայերին՝ 27 տոկոսի, չեչեններին, ադրբեջանցիներին, տաջիկներին և ուզբեկներին՝ 28 տոկոսի դեպքում, թաթարներին՝ 29 տոկոսի դեպքում:
Հեղինակները նշում են, որ քանի որ ինքնակենսագրականները, ըստ էության, տարբերվել են միայն անունով, կարելի է եզրակացնել, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուները խտրականություն են դրսևորում տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների նկատմամբ:
Կազանում և Ուֆայում արդյունքները բոլորովին այլ են եղել: Բոլոր էթնիկ խմբերն այստեղ ստացել են գործատուների մոտ 40 տոկոսի արձագանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան