Տարոն Մարգարյանը խնդիր է դրել Երեւանն ազատել ծառերից (Լուսանկարներ)
Այն ինչ վերջին տարիներին անում է Երեւանի քաղաքապետարանը ծառերի հետ՝ իսկական ջարդ է: Խոր էտ անվան տակ ծառեր են կտրվում կամ զրկվում բոլոր ճյուղերից:
Օրերս ճյուղերից զրկվում էին Նար Դոս փողոցի ծառերը, բնականաբար, զրկվելով նաեւ թռչուններից:
Մի քանի օր առաջ էլ Էրեբունի շրջանում էին լուծում ծառերի հարցը: Տեսեք թե ինչ է մնացել հասուն եւ արդեն սաղարթով ծառերից:

Այս գլխատված ծառն էլ Երեւանի երկաթգծի կայարանի մոտ է: Գլխատվել է աշնանը, իսկ հիմա կենդանության նշաններ է ցույց տալիս: Հուսանք քաղաքապետարանը չի նկատի դա:

Իսկ այս պատկերը Զորավար Անդրանիկ փոխոցում է: Այնպիսի տպավորություն է, որ Տարոն Մարգարյանը փայտի գործ է անում:

Բնականաբար, քաղաքապետարանը կշտապի ասել, թե խոր էտ ենք անում, եւ որ հոգում ենք ծառերի մասին եւ այլն, եւ այլն, բայց մի հարց՝ ինչու խոր էտ չեն անում Լոնդոնում, Փարիզում կամ Հռոմում եւ Մոսկվայում:

Քաղաքը շուտով լցվելու է մոծակներով եւ մլակներով, քանի որ բներից զրկված թռչունները ստիպված լքելու են քաղաքը կամ հավաքվելու են այնտեղ, որտեղ հրաշքով ծառերը խուսափել են ջարդից:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ