Ավստրալիան կաջակցի Սիրիայում ԱՄՆ ուժային գործողությանը
Ավստրալիան կաջակցի Սիրիայի վրա ԱՄՆ հնարավոր ռազմական հարվածը: Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը ABC-ի հետ հարցազրույցում:
«Ես ԱՄՆ ռազմական գործողությունները մեկնաբանելու մտադրություն չունեմ, սական եթե ԱՄՆ-ն ավիահարված հասցնի ի պատասխան Սիրիայում քաղաքացիական բնաչության դեմ կիրառված քիմիական զենքի, ապա Ավստրալիան ցանկացած գործողության կաջակցի, որոնք կլինեն ճիշտ եւ համաչափ»,- ասել է Ավստրալիայի ԱԳ նախարարը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Սիրիայի իշխանությունների դեմ ռազմական բնույթի միջոցառումներ ընդունել՝ կապված Դումայում թունավոր նյութերի ենթադրյալ կիրառման հետ:
Ջուլի Բիշոփը Ռուսաստանին կոչ է արել չխոչընդոտել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությանը:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում չկանգնել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետաքննության ճանապարհին»,- ասել է նա:
«Երեկ մենք Կանբերայում Ռուսաստանի դեսպանին զգուշացրել ենք, որ Ռուսաստանից սպասում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր պարտականությունների կատարում, եւ որ սիրիական ռեժիմին չի պաշտպանի քիմիական զենքի օգտագործման հետաքննությունից, որը զոհերի է հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում»,- հայտնել է Բիշոփը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան