Պոռնովրեժի զոհ դարձած կինը 4,5 մլն դոլար կստանա
Քալիֆորնիայում դատարանը վճռել է, որ պոռնովրեժի զոհ դարձած կինը պետք է որպես փոխհատուցում 4,5 մլն դոլար ստանա, հաղորդում է BBC-ն։
Կինը դատի էր տվել իր նախկին սիրեկանին, որը նրա մերկ լուսանկարներն ու էրոտիկ տեսանյութերը ներբեռնել էր համացանց։
Պարզվել է, որ Դեվիդ Էլամն ու Ջեյն Դոուն ծանոթացել են 2012 թվականին ծանոթությունների կայքի միջոցով։ Բուռն սիրավեպի ժամանակ Ջեյնն սիրեցյալին էր ուղարկել իր մերկ լուսանկարներն ու էրոտիկ տեսանյութեր։ Սակայն, երբ հարաբերություններն իրենց սպառել են, Դեվիդը որոշել է «փչացնել կնոջ կյանքը», եւ ներբեռնել է այդ լուսանկարները սոցիալական ցանցեր, պոռնոկայքեր եւ ծանոթությունների կայքեր։ Ընդ որում, նրա անունից ուղարկել է սեքսուալ լուսանկարներ, ինչպես նաեւ նշել նրա բջջային հեռախոսահամարը եւ հասցեն։
Դատարանը վճռել է, որ Դեվիդը պատասխանատվություն է կրում «վրեժխնդրության սիստեմատիկ պոռնոարշավի» հետեւանքով պատճառված տրավմայի համար եւ կարգադրել է նրան փոխհատուցել վնասը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան